«Վաճառքներ 1-ից» բաց դաս

Train2B-ն ձեր երազանքները իրական դարձնելու՝ մասնագիտական զարգացման իրական հարթակ է։

<div«Վաճառքներ 1-ից», «Գնումներ», «Հաշվապահություն 0-ից», «SMM START» և այլ դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեզ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել և ընդամենը մի քանի ամսում դառնալ առաջադեմ և պահանջված մասնագետ տվյալ ոլորտում։

Train2B-ի մասնագիտացված դասընթացները ունեն հետևյալ առավելությունները՝ որակավորված մասնագետներ, ճկուն վճարման համակարգ, աջակցություն պրակտիկայի հարցում և ի վերջո, դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին տրամադրում ենք ավարտական վկայական, որը մասնագիտական հնարավորությունները հաստատելու լավագույն միջոցն է։

Ո՞վ է վաճառքների մասնագետը և ի՞նչ գործառույթներ է կատարում։

Վաճառքի մենեջերը մերօրյա ամենահայտնի և պահանջված մասնագետներից մեկն է, որի խնդիրն է ապահովել բիզնեսի աճը՝ ուսումնասիրել շուկան և վերլուծել սպառողներին, վաճառել ընկերության ապրանքներն ու ծառայությունները, ընդլայնել հաճախորդների շրջանակն ու պահպանել գործընկերային հարաբերությունները նրանց հետ։
«Վաճառքներ 1-ից» դասընթացին կարող են մասնակցել ինչպես նորեկներն ու սկսնակ վաճառքի մենեջերները, այնպես էլ գործող մասնագետները, ովքեր առնչվում են միայն տեղի շուկային և ցանկանում են իրականացնել իենց վաղեմի երազանքը՝ աշխատել նաև արտասահմանյան ընկերությունների հետ։
Դասընթացի ժամանակ կսովորեք վաճառքի հիմունքներ, շուկայի, թիրախային լսարանի և մրցակիցների հետազոտություն ու վերլուծություն, վաճառքի հիմնարար բաղադրիչներ, նաև տարբեր գործիքներ և համակարգեր։

Ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

Այդ իսկ պատճառով, մենք ձեզ տալիս ենք անվճար բաց դասի հնարավորություն։
Դասընթացի հենց առաջին օրը մենք հայտարարում ենք բաց դաս, որին մասնակցելով դուք կարող եք՝
• ծանոթանալ դասավանդող մասնագետների հետ,
• տեղեկանալ կուրսերի կառուցվածքի մասին,
• ընդհանուր պատկերացում կազմել ընտրված մասնագիտության մասին,
• դասախոսի հետ համաձայնեցնել դասընթացի անցկացման օրերը։

Բաց դասի ընթացքում դասավանդող մասնագետը մաքսիմալ տեղեկություն կփոխանցի ձեզ տվյալ մասնագիտության մասին, օրինակների հիման վրա կբացատրի վաճառքների էությունը և դասընթացի անցկացման կառուցվածքը, փուլերը։ Հարց-պատասխանի արդյունքում դուք կստանաք բոլոր ձեզ հուզող հարցերի պատասխանները և կկարողանաք հստակ որոշում կայացնել դասընթացին մասնակցելու վերաբերյալ։
Վաճառքների դասընթացը կազմված է 16 դասից, յուրաքանչյուրի տևողությունը՝ 1-1․5 ժամ։

Դասընթացը մեկնարկում է հունիսի 22-ին։ Ժամեր՝ 18։30-20։00

Դասընթացավար՝ Էրիկ Խաչատրյան