Անցնել բովանդակությանը

Սովորիր այսօր,
աշխատիր վաղը

Ձեռք բեր գործնական գիտելիքներ, սովորիր փորձառու մասնագետներից և կատարիր առաջին քայլդ դեպի հաջող կարիերա։

  • 50+ ավարտած խմբեր
  • 6 տարվա փորձ
  • 600+ ուսանող

Սովորի՛ր և ստացի՛ր փոխհատուցում

Օգտվի՛ր սոցիալական ծախսերի փոխհատուցման պետական ծրագրից և հետ ստացիր ուսման վճարից մինչև 100,000 դրամ՝ սահմանված պայմաններով։

Ուսանողներ, ովքեր դարձել են մեր թիմի կարևոր մաս

Գարիկ Դարբինյան

Գարիկ Դարբինյան

Հաշվապահների թիմլիդ

Աշխատում է 5 տարի

Դասընթացից առաջ մի քանի անգամ փորձել էի ինքնուրույն սովորել, բայց միշտ ինչ-որ պահի խճճվում ու թողնում էի։ Այստեղ ինձ ամենաշատն օգնեց այն, որ կարող էի հարցնել նույնիսկ ամենապարզ բանը։ Մի թեմա կար, որ երկար չէի հասկանում․ դասախոսը նոր օրինակով բացատրեց, հետո միասին առաջադրանք արեցինք։ Հենց այդ ժամանակ զգացի, որ կարող եմ սովորել, պարզապես ինձ ճիշտ բացատրություն ու փորձ էր պետք։

Արման Հակոբյան

Արման Հակոբյան

Հաշվապահ

Աշխատում է 4․5 տարի

Երբ սկսեցի դասընթացը, հաշվապահությունից գրեթե ոչինչ չգիտեի։ Սկզբում մտածում էի՝ դժվար կլինի, բայց դասերի ընթացքում ամեն ինչ շատ հասկանալի էր բացատրվում։ Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա արդեն աշխատում եմ հենց այն թիմում, որտեղ սովորել եմ։

Անի Մարկոսյան

Անի Մարկոսյան

Հաշվապահ

Աշխատում է 2 տարի

Առաջին դասերին գրեթե ամեն ինչ գրի էի առնում՝ վախենալով, որ հետո չեմ հիշի։ Տանը բացում էի գրառումներս ու երբեմն հասկանում, որ էլի հարցեր ունեմ։ Հաջորդ դասին միասին անդրադառնում էինք դրանց, նոր օրինակներ քննարկում։ Ժամանակի ընթացքում նկատեցի, որ արդեն ոչ թե ուղղակի գրածս եմ կրկնում, այլ հասկանում եմ՝ ինչ եմ անում ու ինչու։ Ինձ համար դա ամենամեծ առաջընթացն էր։

Ասյա Ղանթարչյան

Ասյա Ղանթարչյան

Հաշվապահ

Աշխատում է 3 տարի

Հիշում եմ՝ առաջին դասերին վախենում էի նույնիսկ հարցեր տալ, որ հանկարծ սխալ բան չասեմ։ Բայց մթնոլորտն այնքան ընկերական էր, որ շատ արագ հարմարվեցի։

Մարիամ Բաթոյան

Մարիամ Բաթոյան

Հաշվապահ

Աշխատում է 3 տարի

Ամեն ինչ սկսվեց սովորական դասընթացից։ Գնում էի դասերի, կատարում առաջադրանքներս ու փորձում հնարավորինս շատ բան սովորել։ Երբ առաջարկեցին միանալ թիմին, անկեղծ ասած, մի քիչ վախեցա՝ կկարողանա՞մ արդյոք։ Հիմա արդեն աշխատում եմ ու հասկանում, որ այդ հնարավորությունից օգտվելը ճիշտ որոշում էր։

Ռոմա Գևորգյան

Ռոմա Գևորգյան

Հաշվապահ

Աշխատում է 7 ամիս

Երբ ընդունվեցի Train2B, հաշվապահությունից շատ քիչ բան գիտեի։ Ուղղակի ուզում էի նոր մասնագիտություն սովորել։ Դասընթացի ընթացքում սկսեցի ավելի վստահ զգալ ինձ, իսկ ավարտելուց հետո աշխատանքի առաջարկ ստացա հենց այստեղ։ Հիմա արդեն թիմի անդամ եմ ու ուրախ եմ, որ առաջին քայլս հենց Train2B-ից սկսվեց։

Դավիթ Գաբրելյան

Դավիթ Գաբրելյան

Հաշվապահ

Աշխատում է 3 տարի

Ամենահետաքրքիր զգացողություններից մեկն այն էր, երբ մարդիկ, ովքեր մի քանի ամիս առաջ ինձ դասավանդում էին, դարձան իմ գործընկերները։ Սկզբում մի քիչ անսովոր էր, բայց շատ հաճելի է աշխատել այնպիսի թիմում, որտեղ արդեն բոլորին ճանաչում ես ու գիտես, որ ցանկացած հարցով կարող ես դիմել։

Հայկ Հովհաննիսյան

Հայկ Հովհաննիսյան

Հաշվապահ

Աշխատում է 1 տարի

Train2B ընդունվելիս ուղղակի ուզում էի մասնագիտություն սովորել ու հետո աշխատանք փնտրել։ Չէի պատկերացնում, որ դասընթացը նաև իմ առաջին աշխատավայրի սկիզբը կդառնա։ Ամենալավն այն է, որ աշխատանքում էլ շարունակում եմ սովորել։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ ինչքան կարևոր էր այդ առաջին քայլը։

Իզաբելլա Գասպարյան

Իզաբելլա Գասպարյան

Հաշվապահ

Աշխատում է 4 տարի

Եղել են օրեր, երբ թվում էր՝ հաշվապահությունն իմը չէ։ Հատկապես սկզբում որոշ թեմաներ շատ բարդ էին թվում։ Բայց դասախոսները միշտ պատրաստ էին նորից բացատրելու, իսկ պրակտիկ առաջադրանքները կամաց-կամաց ամեն ինչ իրենց տեղը գցեցին։ Այսօր աշխատում եմ նույն թիմում, որտեղ ժամանակին սովորում էի։

Մանե Հակոբյան

Մանե Հակոբյան

Հաշվապահ

Աշխատում է 1 տարի

Սկզբում նույնիսկ վախենում էի հարցեր տալ, որովհետև թվում էր՝ բոլորը ինձնից շատ բան գիտեն։ Բայց դասախոսներն այնքան անմիջական էին, որ ժամանակի ընթացքում այդ վախը վերացավ։ Հիմա նույն մարդկանց հետ աշխատում եմ ու արդեն շատ ավելի վստահ եմ ինձ զգում։

Լիլիթ Խլղաթյան

Լիլիթ Խլղաթյան

Հաշվապահ

Աշխատում է 4 տարի

Դասընթացին գրանցվելիս նպատակս ուղղակի լավ մասնագիտություն սովորելն էր։ Չէի պատկերացնում, որ մի քանի ամիս անց հնարավորություն կունենամ միանալ հենց Train2B-ի թիմին։ Շատ ուրախ եմ, որ այստեղ ոչ միայն սովորեցի, այլև սկսեցի իմ մասնագիտական ճանապարհը։

Գոռ Մխոյան

Գոռ Մխոյան

Հաշվապահ

Աշխատում է 3 տարի

Դասընթացից առաջ հաշվապահությունն ինձ շատ բարդ էր թվում։ Սկզբում ամեն առաջադրանքից հետո ուզում էի ճշտել՝ ճի՞շտ եմ արել, թե ոչ։ Դասախոսները համբերությամբ բացատրում էին, օգնում հասկանալ սխալներս ու նորից փորձել։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ առաջադրանքն ավարտեցի առանց օգնության, շատ ուրախացա։ Այդ փոքր հաջողությունից հետո արդեն ավելի վստահ էի գալիս դասերին։

Ինչու ընտրել Train2B

  • Եկամտահարկի փոխհատուցման ծրագիր
  • Իրական նախագծերի իրականացում
  • Դասընթացի արդիական նյութերի ապահովում
  • Ավարտական վկայականի տրամադրում

Իրական պահեր

Պատրաստ եմ սկսել իմ մասնագիտական ճանապարհը

Գրանցվիր

Գրանցում դասընթացին

Թողեք ձեր տվյալները, և մենք կկապվենք ձեզ հետ մոտակա ժամերին։

Կամ զանգահարեք՝ +374 60 500 987