Հաշվապահության բաց դաս

Train2B-ն ձեր երազանքները իրական դարձնելու՝ մասնագիտական զարգացման հարթակ է։

«Հաշվապահություն 0-ից», «SMM START» և այլ դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեզ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել և ընդամենը մի քանի ամսում դառնալ առաջադեմ և պահանջված մասնագետ տվյալ ոլորտում։

Train2B-ի մասնագիտացված դասընթացները ունեն հետևյալ առավելությունները՝ որակավորված մասնագետներ, ճկուն վճարման համակարգ, աջակցություն պրակտիկայի հարցում և ի վերջո, դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին տրամադրում ենք ավարտական վկայական, որը մասնագիտական հնարավորությունները հաստատելու լավագույն միջոցն է։

Ո՞վ է հաշվապահը և ի՞նչ գործառույթներ է կատարում։

Հաշվապահը գործարարի լավագույն խորհրդատուն է, ով իր գիտելիքներով, փորձով և վառ երևակայությամբ ապահովում է բիզնեսի ֆինանսական առողջությունը և պաշտպանում  հարկային հնարավոր խնդիրներից։

Գնումների դասընթացին կարող են մասնակցել ինչպես նորեկներն ու սկսնակ հաշվապահները, այնպես էլ բիզնեսի սեփականատերերն ու ֆինանսաբանկային ոլորտի մասնագետները։

Դասընթացի ընթացքում կսովորեք ֆինանսական հաշվառման հիմունքնե​րը, հաշվապահական ու հարկային ծրագրերը, կծանոթանաք հարկային և աշխատանքային օրենսդրությանը։

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

Դասընթացի հենց առաջին օրը մենք հայտարարում ենք բաց դաս, որին մասնակցելով դուք կարող եք՝

  • ծանոթանալ դասավանդող մասնագետներին,
  • տեղեկանալ դասընթացների կառուցվածքի մասին,
  • ընդհանուր պատկերացում կազմել ընտրված մասնագիտության մասին,
  • դասախոսի հետ համաձայնեցնել դասընթացի անցկացման օրերը։

Բաց դասի ընթացքում դասավանդող մասնագետը մաքսիմալ տեղեկություն կփոխանցի ձեզ տվյալ մասնագիտության մասին, օրինակների հիման վրա կբացատրի հաշվապահության էությունը և դասընթացի անցկացման կառուցվածքը, փուլերը։ Հարց-պատասխանի արդյունքում դուք կստանաք բոլոր ձեզ հուզող հարցերի պատասխանները և կկարողանաք հստակ որոշում կայացնել դասընթացին մասնակցելու վերաբերյալ։

Դասընթացավար՝ Վրեժ Սիրունյան