ՍՄՄ բաց դաս

Train2B-ն ձեր երազանքները իրական դարձնելու՝ մասնագիտական զարգացման իրական հարթակ է։

«Հաշվապահություն 0-ից», «Գնումներ», «SMM START», «Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ» և այլ դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեզ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել և ընդամենը մի քանի ամսում դառնալ առաջադեմ և պահանջված մասնագետ տվյալ ոլորտում։

Train2B-ի մասնագիտացված դասընթացները ունեն հետևյալ առավելությունները՝ որակավորված մասնագետներ, ճկուն վճարման համակարգ, աջակցություն պրակտիկայի հարցում և ի վերջո, դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին տրամադրում ենք ավարտական վկայական, որը մասնագիտական հնարավորությունները հաստատելու լավագույն միջոցն է։

Train2B-ի մասնագիտացված դասընթացները ունեն հետևյալ առավելությունները՝ որակավորված մասնագետներ, ճկուն վճարման համակարգ, աջակցություն պրակտիկայի հարցում և ի վերջո, դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին տրամադրում ենք ավարտական վկայական, որը մասնագիտական հնարավորությունները հաստատելու լավագույն միջոցն է։

Ո՞վ է SMM մասնագետը և ի՞նչ գործառույթներ է կատարում։

SMM մասնագետը ստեղծում է մի շարք միջոցառումներ սոցիալական մեդիայի միջոցով ապրանքների կամ ծառայությունների խթանման համար՝ մշակում է բիզնեսը սոցիալական մեդիայում առաջխաղացնելու հստակ ռազմավարություն, վստահելի փոխհարաբերություններ է հաստատում հաճախորդների հետ, վերլուծում է մրցակիցներին ու թիրախային լսարանը, պլանավորում է սոցիալական մեդիայի մարքեթինգի բյուջեն, ստեղծում է կոնտենտ, ինչպես նաև գովազդային ճիշտ պլանավորում է անում։
«SMM START» դասընթացին կարող են մասնակցել ինչպես նորեկներն ու սկսնակ SMM մասնագետները, այնպես էլ փոքր բիզնեսի հիմնադիրները և այլ մասնագիտությունների ներկայացուցիչները։
Դասընթացի ընթացքում կսովորեք, թե ինչպես վերլուծել թիրախային լսարանը ու մրցակիցներին, կազմակերպել գովազդն ու կառավարել մարքեթինգային բյուջեն, աշխատել ֆոտո ու վիդեո կոնտենտի հետ, ինչպես նաև կհմտանաք գրավիչ տեքստեր ստեղծելու մեջ։

Ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

Այդ իսկ պատճառով, մենք ձեզ տալիս ենք անվճար բաց դասի հնարավորություն։
Դասընթացի հենց առաջին օրը մենք հայտարարում ենք բաց դաս, որին մասնակցելով դուք կարող եք՝
• ծանոթանալ դասավանդող մասնագետների հետ,
• տեղեկանալ կուրսերի կառուցվածքի մասին,
• ընդհանուր պատկերացում կազմել ընտրված մասնագիտության մասին,
• դասախոսի հետ համաձայնեցնել դասընթացի անցկացման օրերը։
Բաց դասի ընթացքում դասավանդող մասնագետը մաքսիմալ տեղեկություն կփոխանցի ձեզ տվյալ մասնագիտության մասին, օրինակների հիման վրա կբացատրի SMM-ի էությունը և դասընթացի անցկացման կառուցվածքը, փուլերը։ Հարց-պատասխանի արդյունքում դուք կստանաք բոլոր ձեզ հուզող հարցերի պատասխանները և կկարողանաք հստակ որոշում կայացնել դասընթացին մասնակցելու վերաբերյալ։
«SMM START» դասընթացը կազմված է 8 դասից, յուրաքանչյուրի տևողությունը՝ 2 ժամ։

Դասընթացը մեկնարկում է օգոստոսի 5-ին։ Ժամեր՝ 11։00-13։00

Դասընթացավար՝ Լիլիթ Մինասյան