Եթե ունես կամ պատրաստվում ես ունենալ բիզնես և ցանկանում ես մասնակցել պետական գնումների գործընթացին որպես մատակարար, ապա այս դասընթացը հենց քեզ համար է։
Բիզնեսներում գնումների մասնագետը որոնում է տենդերային հնարավորությունները, ուսումնասիրում է մրցութային հայտարարություններում նշված տեղեկատվությունը, վերլուծում է պոտենցիալ գնորդի նախկին ձեռքբերումները, բացահայտում է գնում կատարելու համար նախատեսված գումարի չափը, այնուհետև պատրաստում է ընկերության գնային առաջարկը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ընկերության անունից մասնակցում տենդերին և պաշտպանում ընկերության շահերը։
Կսովորես օրենքի պահանջները, մատակարարների իրավունքներն ու պարտականությունները։
Կծանոթանաս փաստաթղթերի լրացման կարգին, իրական օրինակների վրա կսովորես կազմել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Կսովորես վարժ աշխատել ARMEPS, PPCM և e-AUCTION համակարգերով, օգտագործել համակարգերի բոլոր հնարավորությունները։
Կուսումնասիրես գնումների գործընթացին առնչվող այլ իրավական ակտեր և կարգավորումներ։
Դասերը լինելու են շաբաթական 2 անգամ 2 ժամով։ Հստակ օրերը ճշտվում են մասնակից խմբի հետ բաց դասի ընթացքում։
Այո՛, բաց դասն անվճար է։ Այն հնարավորություն կտա առավել հեշտ հասկանալ, թե ինչպիսին է լինելու դասընթացի կառուցվածքը, ովքեր են անցկացնելու այն և այլ մանրամասներ։
Այս պահին դասընթացը միայն օֆլայն է։
.
.
Հեռախոս՝ +374 60 500 987
Էլփոստ՝ info.train2b@gmail.com
Հասցե ՝ Նար-Դոսի 2, ք․ Երևան