Train2B-ն ձեր երազանքները իրական դարձնելու՝ մասնագիտական զարգացման հարթակ է։
Train2B-ի մասնագիտացված դասընթացները ունեն հետևյալ առավելությունները.
- որակավորված մասնագետներ,
- ճկուն վճարման համակարգ,
- աջակցություն պրակտիկայի հարցում
Դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին տրամադրում ենք ավարտական վկայական, որը մասնագիտական հնարավորությունները հաստատելու լավագույն միջոցն է։ (էս հատվածը կարա վերջում լինի)
Ո՞վ է SMM մասնագետը և ի՞նչ գործառույթներ է կատարում։
SMM մասնագետը ստեղծում է մի շարք միջոցառումներ սոցիալական մեդիայի միջոցով ապրանքների կամ ծառայությունների խթանման համար՝ մշակում է բիզնեսը սոցիալական մեդիայում առաջխաղացնելու հստակ ռազմավարություն, վստահելի փոխհարաբերություններ է հաստատում հաճախորդների հետ, վերլուծում է մրցակիցներին ու թիրախային լսարանը, պլանավորում է սոցիալական մեդիայի մարքեթինգի բյուջեն, ստեղծում է կոնտենտ, ինչպես նաև գովազդային ճիշտ պլանավորում է անում։
«SMM START» դասընթացին կարող են մասնակցել ինչպես նորեկներն ու սկսնակ SMM մասնագետները, այնպես էլ փոքր բիզնեսի հիմնադիրները և այլ մասնագիտությունների ներկայացուցիչները։
Դասընթացի ընթացքում կսովորեք վերլուծել թիրախային լսարանը ու մրցակիցներին, կազմակերպել գովազդային արշավներ ու կառավարել մարքեթինգային բյուջեն, աշխատել ֆոտո և վիդեո կոնտենտի հետ, ինչպես նաև սովորել գրավիչ տեքստեր ստեղծել:
Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։
Դասընթացի հենց առաջին օրը մենք հայտարարում ենք բաց դաս, որին մասնակցելով դուք կարող եք՝
- ծանոթանալ դասավանդող մասնագետներին,
- տեղեկանալ դասընթացների կառուցվածքի մասին,
- ընդհանուր պատկերացում կազմել ընտրված մասնագիտության մասին,
- դասախոսի հետ համաձայնեցնել դասընթացի անցկացման օրերը։
Բաց դասի ընթացքում դասավանդող մասնագետը կներկայացնի Ձեզ մասնագիտական ընտրության մասին, կբացատրի SMM-ի էությունը, դասընթացին վերբարող մանրամասները, ինչպիսիք են՝ անցկացման կառուցվածքը, փուլերը։ Հարց-պատասխանի արդյունքում դուք կստանաք բոլոր ձեզ հուզող հարցերի պատասխանները և կկարողանաք հստակ որոշում կայացնել դասընթացին մասնակցելու վերաբերյալ։
Դասընթացավար՝ Լիլիթ Մինասյան