Train2B-ն ձեր երազանքները իրական դարձնելու՝ մասնագիտական զարգացման իրական հարթակ է։
«Հաշվապահություն 0-ից», «Գնումներ», «SMM START», «Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ» և այլ դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեզ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել և ընդամենը մի քանի ամսում դառնալ առաջադեմ և պահանջված մասնագետ տվյալ ոլորտում։
Train2B-ի մասնագիտացված դասընթացները ունեն հետևյալ առավելությունները՝ որակավորված մասնագետներ, ճկուն վճարման համակարգ, աջակցություն պրակտիկայի հարցում և ի վերջո, դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին տրամադրում ենք ավարտական վկայական, որը մասնագիտական հնարավորությունները հաստատելու լավագույն միջոցն է։
Ո՞վ է գնումների մասնագետը և ի՞նչ գործառույթներ է կատարում։
Բիզնեսներում գնումների մասնագետը որոնում է տենդերային հնարավորությունները, ուսումնասիրում է մրցութային հայտարարություններում նշված տեղեկատվությունը, վերլուծում է պոտենցիալ գնորդի նախկին ձեռքբերումները, բացահայտում է գնում կատարելու համար նախատեսված գումարի չափը, այնուհետև պատրաստում է ընկերության գնային առաջարկը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ընկերության անունից մասնակցում տենդերին և պաշտպանում ընկերության շահերը։
Գնումների դասընթացին կարող են մասնակցել ինչպես սկսնակները, այնպես էլ գործող մասնագետները և բիզնեսի սեփականատերերը։
Դասընթացի ընթացքում կսովորեք գնումների մասին օրենքները, փաստաթղթերի լրացման կարգը, իրավական ակտերը, կծանոթանաք ARMEPS, PPCM և e-AUCTION համակարգերով աշխատանքին։
Ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։
Այդ իսկ պատճառով, մենք ձեզ տալիս ենք անվճար բաց դասի հնարավորություն։
Դասընթացի հենց առաջին օրը մենք հայտարարում ենք բաց դաս, որին մասնակցելով դուք կարող եք՝
• ծանոթանալ դասավանդող մասնագետի հետ,
• տեղեկանալ կուրսերի կառուցվածքի մասին,
• ընդհանուր պատկերացում կազմել ընտրված մասնագիտության մասին,
• դասախոսի հետ համաձայնեցնել դասընթացի անցկացման օրերը։
Բաց դասի ընթացքում դասավանդող մասնագետը մաքսիմալ տեղեկություն կփոխանցի ձեզ տվյալ մասնագիտության մասին, օրինակների հիման վրա կբացատրի տենդեռների էությունը և դասընթացի անցկացման կառուցվածքը, փուլերը։ Հարց-պատասխանի արդյունքում դուք կստանաք բոլոր ձեզ հուզող հարցերի պատասխանները և կկարողանաք հստակ որոշում կայացնել դասընթացին մասնակցելու վերաբերյալ։
Գնումների դասընթացը կազմված է 6 դասից, յուրաքանչյուրի տևողությունը՝ 2 ժամ։