Train2B-ն ձեր երազանքները իրական դարձնելու՝ մասնագիտական զարգացման հարթակ է։
«Հաշվապահություն 0-ից», «SMM START» և այլ դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեզ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել և ընդամենը մի քանի ամսում դառնալ առաջադեմ և պահանջված մասնագետ տվյալ ոլորտում։
Train2B-ի մասնագիտացված դասընթացները ունեն հետևյալ առավելությունները՝ որակավորված մասնագետներ, ճկուն վճարման համակարգ, աջակցություն պրակտիկայի հարցում և ի վերջո, դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին տրամադրում ենք ավարտական վկայական, որը մասնագիտական հնարավորությունները հաստատելու լավագույն միջոցն է։
Ո՞վ է հաշվապահը և ի՞նչ գործառույթներ է կատարում։
Հաշվապահը գործարարի լավագույն խորհրդատուն է, ով իր գիտելիքներով, փորձով և վառ երևակայությամբ ապահովում է բիզնեսի ֆինանսական առողջությունը և պաշտպանում հարկային հնարավոր խնդիրներից։
Գնումների դասընթացին կարող են մասնակցել ինչպես նորեկներն ու սկսնակ հաշվապահները, այնպես էլ բիզնեսի սեփականատերերն ու ֆինանսաբանկային ոլորտի մասնագետները։
Դասընթացի ընթացքում կսովորեք ֆինանսական հաշվառման հիմունքները, հաշվապահական ու հարկային ծրագրերը, կծանոթանաք հարկային և աշխատանքային օրենսդրությանը։
Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։
Դասընթացի հենց առաջին օրը մենք հայտարարում ենք բաց դաս, որին մասնակցելով դուք կարող եք՝
- ծանոթանալ դասավանդող մասնագետներին,
- տեղեկանալ դասընթացների կառուցվածքի մասին,
- ընդհանուր պատկերացում կազմել ընտրված մասնագիտության մասին,
- դասախոսի հետ համաձայնեցնել դասընթացի անցկացման օրերը։
Բաց դասի ընթացքում դասավանդող մասնագետը մաքսիմալ տեղեկություն կփոխանցի ձեզ տվյալ մասնագիտության մասին, օրինակների հիման վրա կբացատրի հաշվապահության էությունը և դասընթացի անցկացման կառուցվածքը, փուլերը։ Հարց-պատասխանի արդյունքում դուք կստանաք բոլոր ձեզ հուզող հարցերի պատասխանները և կկարողանաք հստակ որոշում կայացնել դասընթացին մասնակցելու վերաբերյալ։
Մանրամասները՝
Train2B-ում Դուք կանցնեք 4-ամսյա դասընթաց՝ 4 փուլով.
Դասընթացը ներառում է՝
🔹Հաշվապահական հաշվառում
🔹Հարկային օրենսդրություն
🔹Կադրային հաշվապահություն
🔹Հաշվապահական ծրագրեր
🔹Պրակտիկ հաշվապահություն
📢 Դասընթացը կվարեն ոլորտի լավագույն մասնագետները՝ հատուկ մշակված ծրագրով։
Ի՞նչ կստանաք դասընթացի արդյունքում՝
✅ Ավարտական վկայական,
✅ Հաշվապահական գիտելիքներ,
✅ Գործնական փորձառություն,
✅ Եվ իհարկե շատ ընկերներ։
⏰ Շաբաթական՝ 3 օր, 2 ժամ
📍 Հասցե՝ Նար-Դոս 2
❗️ Դասընթացի ավարտին մասնակիցները դասընթացավարի համաձայնությամբ հնարավորություն կունենան անցնել մեկամսյա վճարովի փորձաշրջան մեր գրասենյակում։
📝 Գրանցումների և մանրամասն ինֆորմացիայի համար զանգահարե՛լ
📞 011-700-987 հեռախոսահամարին կամ գրե՛լ էջին։
Դասընթացավար՝ Սեդա Առաքելյան