erik

Էրիկ Խաչատրյան

«Վաճառքներ 1-ից» դասընթացավար

• Վաճառքների Մասնագետների Ասոցիացիայի նախագահ

• Rooqet LLC (աութսորսինգային և վաճառքի խորհրդատվական կազմակերպություն) ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն:


• «NorHayq Educational»-ի գործադիր տնօրեն։ Էրիկը «Rooqet»-ի (վաճառքի աութսորսինգային ընկերություն) գլխավոր տնօրենն է։ «Rooqet»-ը օգնում է տեխնոլոգիական ընկերություններին հասնել իրենց եկամուտների նպատակային ցուցանիշներին:


Էրիկը Հայաստանում Վաճառքների Մասնագետների Ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է։ Վաճառքների Մասնագետների Ասոցիացիան ուղղված է Հայաստանում վաճառքի ինդուստրիայի առաջխաղացմանը ՝ նոր մասնագետների ուսուցման և վաճառքի մասնագետների համագործակցության հարթակ ստեղծելու միջոցով։
Էրիկը զբաղվում է նաև այլ գործունեությամբ. Նա NorHayq կրթական ՀԿ-ի համահիմնադիրն է և գլխավոր տնօրենը։
Էրիկը մի շարք հարցազրույցներ է վարում, հոդվածներ է գրում վաճառքի, բիզնեսի և ձեռներեցության մասին:
Նա նաև ներդրող է, ով հետաքրքրված է ինչպես ավանդական, այնպես էլ հրեշտակային ներդրումներով:
Էրիկը “Entrepreneurs’ Network”-ի, “The Internet Society”-ի, “The Internet Society Armenia Chamber”-ի և “Internet Society of Armenia”-ի անդամ է։