ԵրեկոյանԽմբային

Հաշվապահություն 0-ից դասընթաց

Վրեժ Միրոնյան

Դարձի՛ր պահանջված հաշվապահ ընդամենը 4 ամսում։ Չէ՞ որ աշխատաշուկայում քեզ են սպասում։ "Հաշվապահություն 0-ից" դասընթացը նախատեսված է սկսնակների համար։ Ու եթե մտածում ես, որ հաշվապահությունը բարդ է, ապա մի գաղտնիք ունենք․ հաշվապահության համար նույնիսկ լավ մաթեմատիկա իմանալը պարտադիր չէ։

A student attentively listening during a real Train2b training session
Մակարդակ – Սկսնակ
Տևողություն – 52 դաս
Ժամեր – 18:30-20:30
Օրեր – Երկուշաբթր, չորեքշաբթի, ուրբաթ
Սերտիֆիկատ – Տրվում է
30.000 Դրամ/Ամիս
Գրանցում դասընթացին
Բեռնվում է…

Դարձի՛ր պահանջված հաշվապահ ընդամենը 4 ամսում։ Չէ՞ որ աշխատաշուկայում քեզ են սպասում։

Ո՞վ է հաշվապահը

Հաշվապահներն այլևս մութ անկյունում բազմաթիվ թղթերի մեջ թաղված, ձանձրալի ու ջղային մասնագետները չեն։ Նրանք վաղուց արդեն վերածվել են գործարարի լավագույն խորհրդատուների, ովքեր իրենց գիտելիքով, փորձով և վառ երևակայությամբ ապահովում են բիզնեսի ֆինանսական առողջությունը և պաշտպանում են հարկային հնարավոր խնդիրներից։

Դասընթացավար

Դասընթացները վարում է Վրեժ Սիրունյանը՝ փորձառու հաշվապահ և ֆինանսական խորհրդատու, ով իր գիտելիքն ու պրակտիկ փորձը փոխանցում է սկսնակներին՝ օգնելով նրանց վստահորեն մուտք գործել մասնագիտություն։

Թիրախային լսարան

Ու՞մ համար է նախատեսված

Նորեկներ

Եթե դու նախկինում որևէ առնչություն չես ունեցել ֆինանսների և հաշվապահության հետ, ապա այս դասընթացը լավագույն մեկնարկն է քո նոր մասնագիտության երկար ճանապարհին։

Սկսնակ հաշվապահներ, հաշվետարներ

Եթե դու աշխատում ես, սակայն գիտելիքի պակասը քեզ թույլ չի տալիս ունենալ առաջընթաց, այս դասընթացի ընթացքում դու ձեռք հիմնարար գիտելիքների պաշար, ինչը քեզ կդարձնի ավելի ինքնավստահ և ճանապարհ կբացի դեպի մասնագիտական բարձունքներ։

Բիզնեսի սեփականատերեր

Եթե դու ունես կամ պատրաստվում ես զբաղվել բիզնեսով, ապա հաշվապահական գիտելիքները քեզ կօգնեն ճիշտ պլանավորել ֆինանսական միջոցները, հասկանալ հարկային համակարգը և ապահովել բիզնեսի զարգացումը։

Ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներ

Հաշվապահական գիտելիքները կօգնեն քեզ ավելի որակով և գրագետ իրականացնել քո մասնագիտական պարտականությունները և խթան կհանդիսանան ունենալու մասնագիտական աճ։

Ի՞նչ կսովորեք

Ֆինանսական հաշվառման հիմունքներ

Կսովորեք անհրաժեշտ հաշվապահական ստանդարտները, կկարողանաք կազմել ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը:

Հարկային օրենսդրություն

Կուսումնասիրեք հարկային օրենսգիրքը, կտիրապետեք բոլոր հարկատեսակների հաշվարկման կարգին իրական օրինակների վրա:

Աշխատանքային օրենսդրություն

Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներ հաշվապահի համար անհրաժեշտ աշխատանքային օրենսդրության գիտելիքներով:

Հաշվապահական և հարկային ծրագրեր

1C հաշվապահություն և էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաև E-Invoicing և Taxservice հարկային համակարգերով:

Կա՞ն այլ հարցեր

Ովքե՞ր են դասավանդում։

«Հաշվապահություն 0-ից» դասընթացը վարում են առաջատար հաշվապահներ և ֆինանսական խորհրդատուներ։

Շաբաթական քանի՞ օր են լինելու դասերը:

Դասերը կանցկացվեն շաբաթական երեք օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Բաց դասն անվճա՞ր է:

Բաց դասի մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել մեր թիմի հետ:

Հնարավո՞ր է դասընթացն անցկացնել օնլայն, թե՞ ոչ։

Այս պահին դասընթացը միայն օֆլայն է։

Train2B-ի առավելությունները

A real Train2b instructor teaching at a whiteboard with a group of adult students in a classroom

Ուսուցում՝ փորձի ու գիտելիքի հիման վրա

Իրական նախագծերի իրականացում

Դասընթացի արդիական նյութերի ապահովում

Ավարտական վկայականի տրամադրում

Գրանցվել

Դասընթացի ծրագիր

Դասընթացի փուլերը

  • Հաշվապահական հաշվառման տեսակները, հաշվեկշիռ, ակտիվ և պասիվ:
  • Հաշվեկշռում փոփոխություններ, դեբետ և կրեդիտ, հաշվային պլան Խնդիրների լուծում
  • Խնդիրների լուծում, եկամուտ, ծախս, արտադրություն
  • Դրամարկղային և բանկային գործառնություններ, ամփոփում
  • Պաշարների սահմանում, դասակարգում և գնահատում
  • Պաշարների ինքնարժեքի չափման մեթոդներ, պաշարների հաշվառում, խնդիրների լուծում
  • Խնդիրների լուծում
  • Հիմնական Միջոցների սահմանում, դասակարգում, ճանաչում, գնահատում, մաշվածություն
  • ՀՄ տեղակայում, կառուցում, կապիտալ ծախսեր
  • Խնդիրների լուծում
  • Ոչ նյութական ակտիվներ, ներդրումային գույք
  • Փուլի ամփոփում